Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

Անպտղությունը դատավճիռ չէ...

Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է:

 

Առանց երեխայի երիտասարդ ընտանիքը զուրկ է երեխա մեծացնելու երջանկությունից: Բացի այդ, անզավակ ընտանիքը, որպես կանոն, անկայուն է, այդ ընտանիքում ամուսինները շաղկապված չեն երեխայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությամբ և հոգատարությամբ, ուստի առաջին իսկ դժվարություններին բախվելիս հաճախ հեշտությամբ բաժանվում են:

 

Աշխարհում շուրջ 80 մլն մարդ, հատկապես զարգացող երկրներում, տառապում է անպտղությամբ, որի հաճախականության ցուցանիշը տարբեր երկրներում տարբեր է: Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հաճախականությամբ:

 

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, ցավոք, վիճակը տարեցտարի ավելի է բարդանում արտաքին միջավայրի բացասական ազդեցության, վնասակար սովորությունների, սթրեսային վիճակների և, իհարկե, ամենակարևորը` ժամանակին մասնագետի չդիմելու պատճառով:

 

 Անպտուղ ամուսնությունը քայքայում է ոչ այնքան երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես քայքայում նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելի լինելը խեղդում է ուրախության այն զգացումը, որը պարգևում է ամուսիններին սեռական կյանքը, որը և հաճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ: 

 

Անպտուղ ամուսնությունը սոցիալական և բժշկական կարևոր հիմնախնդիր է, քանի որ յուրաքանչյուր չորրորդ ընտանիք կանգնում է ամուսնալուծվելու փաստի առջև: 

 

Անպտուղ է համարվում ամուսնությունը, երբ կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում հակաբեղմնավորիչ միջոցների չօգտագործման պարագայում կինը չի հղիանում: Ոչ վաղ անցյալում սերունդ չունենալու համար հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Այժմ արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է «մեղավոր» լինել թե´ կինը, թե´ տղամարդը:

 

Անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ: Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնայինը պայմանավորված է սերմնահեղուկի ախտաբանական փոփոխություններով (սպերմատոզոիդների ոչ բավարար քանակություն և շարժունակության պակաս, երբեմն էլ դրանց լրիվ բացակայություն): Բազմազան պատճառների մեջ առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված` մասնագիտական գործունեության վնասակարությունը, զարգացման բնածին արատները: Հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում ու չեն իջնում ամորձապարկ, և սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով. դրա նեղացումը հանգեցնում է ամորձաերակում արյան հակառակ հոսքին և սերմնատար երակների լայնացմանը: 

 

Երկրորդային անպտղությունը, որպես կանոն, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), պարօտիտի (խոզուկ), տուբերկուլոզի, բրուցելոզի, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեան (սուսանակ), տրիխոմոնիազը, քլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզ: Սերմնատար ուղիները, սերմնաբշտերը և գեղձերը բորբոքվում են, հաճախ առաջացնելով կպումներ և կոշտություններ, սպերմատոզոիդների ելքին խանգարող մեխանիկական արգելք է ստեղծվում, և սերմը դառնում է անկենսունակ: 

 

Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք հեռուն գնացող հետևանքների են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիները գերտաքացնել` հանգեցնելով անպտղության: 

 

Հիմնական պատճառներից է նաև ոչ լիարժեք սնունդը 

 

Տղամարդը պետք է սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործի: Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել սև շոկոլադ, նարինջ, թուրինջ և հատկապես քաղցր դեղին խնձոր: Մրգաշաքարն անհրաժեշտ է սպերմատոզոիդների լիարժեք հասունացման համար: Չպետք է մոռանալ նաև կիտրոնի մասին, քանի որ այն նպաստում է սպերմատոզոիդների կյանքի երկարելուն: Շատ օգտակար են նաև ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:

 

Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը: Այն նաև շագանակագեղձի բորբոքման կանխարգելիչ միջոց է համարվում: 

 

Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկապես առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սպերմատոզոիդի և ձվաբջջի քիմիական բացասական ռեակցիայով, որը խոչընդոտում է նրանց միացմանը:

 

Կանանց անպտղության պատճառները ևս տարբեր են, որոնք լինում են առաջնային և երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը հղիանալուց չի պաշտպանվում, սակայն չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դառնում վիժումից կամ մի քանի հղիությունից հետո: 

 

Առաջնային անպտղության հիմնական պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմոնային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառները լինում են ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար արգանդափողերը բորբոքվում են, և ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ դժվարանում է: Ավելին, բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փողերի լուսանցքները փակվում են, և սպերմատոզոիդն անկարող է լինում հաղթահարել այդ արգելքը: Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե դրա հետևանքով բորբոքումներ չկան, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, խանգարվում էնդոկրին գեղձերի գործունեությունը: 

 

Լինում են դեպքեր, երբ հղիությունն ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով` ինքնաբեր վիժումով: Սա ևս անպտուղ ամուսնության պատճառներից է և պահանջում է տևական ու հետևողական բուժում:

 

Վտանգավոր է, երբ դեռահաս աղջիկները, հետևելով նորաձևությանը, նիհարելու սննդակարգ են պահում, որը նույնպես կարող է անպտղության պատճառ դառնալ: Սակայն պետք է հիշել, որ գեղեցկությունը գովազդող յուրաքանչյուր ստանդարտ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ անհատի հատկանիշները ձևավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, և նա գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը»  անիրական է և հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է:

 

Այն, որ կանանց վերարտադրողական ֆունկցիան անհամատեղելի է հյուծված և թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է: Նիհարեցնող սննդակարգերը խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի` ճարպերի և վիտամինների մուտքն օրգանիզմ, առաջացնելով լուրջ խնդիրներ, քանի որ.

 

  • հիմնական և խիստ կարևոր հորմոնների` էստրոգենների արտադրության համար անհրաժեշտ ճարպերի և վիտամինների անբավարարությունն առաջացնում է հորմոնների արտադրության բնական գործընթացի խախտում` ստեղծելով հիվանդագին երևույթներ,
  • հղիության բարեհաջող ընթացքի, պտղի նորմալ ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ է ամուր օրգանիզմ:

 

Հիշեք, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթևամիտ սեռական կենսակերպից, զանազան անհայտ սննդակարգերից: Որակյալ, «պտղատու» սերմ ունենալու համար չափազանց կարևոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը, ինչպես նաև վնասակար սովորություններից, մասնավորապես ծխելուց հրաժարվելը: Այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշները: 

 

Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ, կարևորը` չուշացնելն է: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել առողջանալու հույսը:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. տղամարդու անպտղություն
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. տղամարդու անպտղություն

Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում...

Սերմնահեղուկի նվիրատվություն (Sperm donation). urolog.am
Սերմնահեղուկի նվիրատվություն (Sperm donation). urolog.am

Սերմնահեղուկի դոնոր է այն տղամարդը, ով կամովին հանձնում է իր սերմը` կնոջ բնական կամ արհեստական սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման նպատակով: Որպես ռեցիպիենտ են անպտուղ ամուսնությամբ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, եթե կինը չի հղիանում, ուրեմն հենց ինքն է դրանում մեղավոր,  շատ սխալ է: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
ԱՄԲ բաժանմունք. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. morevmankan.am
ԱՄԲ բաժանմունք. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքը հագեցած է նորագույն բարձրակարգ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել անպտղության բուժման բոլոր...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ ԿԻՆ: Անպտղություն
Տղամարդու անպտղություն. փաստեր եւ առասպելներ. news.am
Տղամարդու անպտղություն. փաստեր եւ առասպելներ. news.am

Հանրության շրջանում տղամարդու անպտղությանը վերաբերող բազմաթիվ փաստեր եւ առասպելներ են շրջանառվում, որոնք տարանջատման կարիք ունեն: Ստորեւ ճշմարտությունը երեւակայության արգասիքից...

Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ. med.news.am
Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ. med.news.am

Ավելի քան երեք տասնամյակ առաջ գիտնականներին հաջողվեց սպերմատոզոիդը ձվաբջջին միաձուլելով` արտաարգանդային բեղմնավորման հիմքերը դնել: Այն ժամանակ ֆանտաստիկ թվացող...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Ողջ ճշմարտությունը` տղամարդու անպտղության մասին. med.news.am
Ողջ ճշմարտությունը` տղամարդու անպտղության մասին. med.news.am

Թե՛ տղամարդու, եւ թե՛ կնոջ անպտղության շուրջ բազմաթիվ մոլորություններ ու առասպելներ կան: Հայտնի է, որ անպտղությունը տղամարդու մոտ սերմնահեղուկի թերարտադրությամբ...

Ուրո-անդրոլոգիա
Անպտղություն
Անպտղություն

Անպտղությունը մեկ տարվա ընթացքում առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործմամբ կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Անպտղության բուժում
Անպտղության բուժում

Անպտղության բուժումը հիվանդների մոտ շատ հաճախ առաջացնում է դեպրեսիայի, մեղքի և տանջող զգացմունքներ: Անյուամենայնիվ, արդեն այօր բժիշկները տիրապետում են անպտղության բուժման այնպիսի մեթոդների, որոնք հղիանալու և անպտղության լիակատար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Անպտղություն
Անպտղություն

Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան  ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում
Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում

Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն...

Ուրո-անդրոլոգիա Անպտղություն
Վրեժ Շահրամանյան. «Հայաստանում անպտղության ցուցանիշն անցել է 15 տոկոսի շեմը»
Վրեժ Շահրամանյան. «Հայաստանում անպտղության ցուցանիշն անցել է 15 տոկոսի շեմը»

«Անպտղությունը Հայաստանում ավելի է տարածվել»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ փաստեց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սակայն մինչ բուն թեմային անցնելը նա փորձեց հստակեցնել, թե ինչ ասել է անպտղություն. «Սովորաբար անպտղություն...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները
Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները

Նախաբան: Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Հաճախ զույգի անպտղության բուժման...

Սեքսոլոգիա Անպտղություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ